
Վրաստանի պաշտպանության բանակի սերժանտ Մամուկա Մելաձեին երեկ երեկոյան կախված են գտել ՊՆ օբյեկտներից մեկում։ Թե կոնկրետ որտեղ՝ դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։ Գրում է Ալիք մեդիան․
ՊՆ մամուլի ծառայությունը կարճ հաղորդագրության մեջ որպես ինքնասպանության հավանական պատճառ նշվում է ընտանեկան կոնֆլիկտը։
Նշենք, որ Մամուկա Մելաձեն մասնակցել է Աֆղանստանում Վրաստանի պաշտպանության ուժերի միջազգային առաքելությանը։