Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում ապրիլի 29-30-ը սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Ապրիլի 29-ին և 30-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 21 և 11, իսկ գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, այստեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 17 և 6, գիշերը՝ 3 և 1 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 14 և 8, գիշերը՝ 3 և 1 աստիճան տաքություն։
Ըստ կանխատեսողների՝ Վրաստանի գետերում սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկսվելու և ակտիվացման, բարձր լեռնային շրջաններում ձնահոսքերի ձևավորման։