Մրցույթ է հայտարարվում 2023 թ.-ի լավագույն ուսուցիչներին բացահայտելու համար

Մրցույթ է հայտարարվում 2023 թ.-ի լավագույն ուսուցիչներին բացահայտելու համար

Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնը` ուսուցչի մասնագիտությունը մասսայականացնելու, հեղինակությունը բարձրացնելու, հաջողակ մանկավարժական պրակտիկաները բացահայտելու և լավագույն ուսուցիչներին հանրությանը ներկայացնելու նպատակով ամենամյա մրցույթ է անցկացնում։

Մրցույթ է հայտարարվում 2023 թվականի լավագույն ուսուցիչներին բացահայտելու համար հետևյալ առարկաններում՝

  • ֆիզիկայի լավագույն ուսուցիչ,
  • մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ,
  • քիմիայի լավագույն ուսուցիչ,
  • կենսաբանության լավագույն ուսուցիչ,
  • բնագիտության լավագույն ուսուցիչ,
  • պատմության լավագույն ուսուցիչ,
  • լավագույն աշխարհագրության ուսուցիչ,
  • վրաց լեզվի և գրականության լավագույն ուսուցիչ,
  • վրացերենը, որպես երկրորդ լեզվի լավագույն ուսուցիչ,
  • անգլերենի լավագույն ուսուցիչ,
  • ֆրանսերենի լավագույն ուսուցիչ,
  • գերմաներենի լավագույն ուսուցիչ,
  • ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ,
  • իտալերենի լավագույն ուսուցիչ։

Յուրաքանչյուր առարկայի մրցույթում կընտրվի մեկ հաղթող։

Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի պետական ​​և մասնավոր դպրոցների ավագ, առաջատար և մենթոր ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն 3 տարվա դասավանդման փորձ։

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել՝

ա) ինքը՝ ուսուցիչը, ով լրացնում է կենտրոնի կողմից սահմանված ձևաթուղթը,
բ) մանկավարժական/հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ դպրոցի տնօրինությանը,
գ) տեղական ինքնակառավարման մարմինները և/կամ հասարակական կազմակերպությունները,
դ) կրթական ռեսուրս կենտրոնները,
ե) մասնագիտական ​​միությունները։

Գրանցման ժամկետը՝ 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 7-ը ներառյալ։

Գրանցվելու համար այցելեք >հղումով։

Մրցութային հայտերի բոլոր կետերի լրացումը պարտադիր է, հակառակ դեպքում մասնակիցը կհեռացվի մրցույթից։

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի կայքէջ։

jnews.ge