Հայ ժողովուրդը կորցրեց թբիլիսահայ բանաստեղծին` ժողովուրդներ ու գրականություններ կամրջող հայուհուն

Հայ ժողովուրդը կորցրեց թբիլիսահայ բանաստեղծին` ժողովուրդներ ու գրականություններ կամրջող հայուհուն

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից «Վրաց մշակույթի դեսպան» տիտղոսին արժանացած գրողը մեծ դեր ունի հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում: Նա ավելի քան 30 գրքի հեղինակ է` բանաստեղծական ու թարգմանական (վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն):

Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիրն է, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, «Վրաստան» թերթի բաժնի վարիչներից, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ է: Արժանացել է բազմաթիվ պարգևների ու շնորակալագրերի, Վաժա Փշավելայի մրցանակի դափնեկիր է, Վրաստանի Պատվո շքանշանակիր, Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակակիր (խմբագրական ու հրապարակախոսական գործունեության համար), ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր , Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալակիր: Վրաց մշակույթի դեսպան է:

Անահիտ Բոստանջյանը բոլորովին վերջերս միացել էր նաև «Ալիքի» խմբագրակազմին:

Նինոծմինդայի համայնքային ռադիոյի աշխատակազմը ցավակցում է Անահիտ Բոստանջյանի ընտանիքին և հարազատներին:



Opinion, pooling and voting