
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել մրցույթի պաշտոնական կայքը:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին:
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն` Stefania երգով: Ուկրաինան մրցույթը չի հյուրընկալի՝ երկրում ստեղծված դրության պատճառով: