Բորջոմիի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 13 հիվանդներից հինգը մնում են կլինիկայում, այդ թվում՝ երկու երեխա։ Ինչպես ասում է «Ջեո Հոսփիթալս»–ի տնօրեն Դավիթ Բարաբաձեն, հիվանդների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Երկու երեխա և վարորդը գլխուղեղի ցնցումներով պառկած են, երկու կին էլ վիրահատվել են, բոլոր հիվանդների վիճակը կայուն է»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ Բորջոմիում վթարը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 29-ի ուշ գիշերին, երբ բախվել են միկրոավտոբուսն ու ավտոմեքենան։ Արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով 13 մարդ ընդունվել է Բորջոմիի «Ջեո Հոսփիթալս»-ում։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը սկսել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, նշված հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որը պատճառել է առողջությանը թեթեւ վնաս։ sknews.ge