Թուրքիայում երկրաշարժ տեղի է ունեցել

Թուրքիայում երկրաշարժ տեղի է ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) Twitter-ում։

Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Ակչադաղի շրջանում։

Երկրաշարժի օջախը 11,07 կմ խորության վրա է։

Նշենք, որ Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաև շաբաթ օրը։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Գոքսուն քաղաքից 4 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 34,2 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ tv9news.ge