Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից մեկն էլ հանդիսանում է գյուղամիջյան ճանապարհի անմխիթար վիճակը:
Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհներով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով, որոնք իրենց հերթին ամբողջությամբ լցված են ջրով:
Ինչպես նշեցին բնակիչները նախկինում ճանապարհը հարթեցվել է սակայն անօգուտ:
Բնակիչներից մեկը NOR -ի հետ զրույցում նշեց. «Գյուղամիջյան ճանապարհը գտնվում է անբարվոք վիճակում մեքենայով երթեւեկել անհնար է, հետո էլ ասում են թե պետք է տեխզննում անցկացնել»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Վերոնշյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք այս տարի նախատեսվում է ասֆալտապատում Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհին:
Ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, որ ճանապարհի ասֆալտապատման մրցույթը հայտարարվել էր անցած տարի աշնանը եւ այն շահել է «Ջավախավտոգզա» ընկերությունը 568 540 լարի գումարի դիմաց: Աշխատանքները անցած տարի չի կատարվել ցուրտ եղանակի պատճառով: Ասֆալտապատվելու է 700 մետր ճանապարհ իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի 1 -ով, արդեն այսօրվանից: