Դրամաշնորհները ֆինանսավորման կենսական աղբյուր են բազմաթիվ անհատների և կազմակերպությունների համար։ Դրամաշնորհները չվերադարձվող միջոցներ են, որոնք տրամադրվում են կառավարությունների, հիմնադրամների, կորպորացիաների կամ այլ հաստատությունների կողմից՝ որոշակի նախագծի կամ ծրագրին աջակցելու համար:
Ընդհանուր առմամբ, դրամաշնորհները ֆինանսավորման կարևոր աղբյուր են, որը կարող է օգնել անհատներին և կազմակերպություններին հասնել իրենց նպատակներին, առաջ մղել գիտելիքները և լուծել կարևոր սոցիալական խնդիրները:
Նինոծմինդայում և Ախալքալաքում բացվել է «Քայլեր» վերականգնողական կենտրոն աուտիզմի սպեկտրի և տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար։ Կենտրոնը բացվել է Եվրոպական միության և Mercy Corps-ի աջակցությամբ՝ նախաձեռնողը Սվետա Սերոբյանն ու իր ամուսինն են։
Զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներն այլևս հազվադեպ չեն, ինչպես ամբողջ Վրաստանում՝ այնպես էլ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում: Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում յուրաքանչյուր 60-րդ երեխան ծնվում է զարգացման խանգարումներով։ Այս հարցում ամենասուր խնդիրներից մեկն այն է, որ մտածելակերպի և բավարար տեղեկատվության բացակայության պատճառով Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները հաճախ դժվարանում են խոստովանել, որ իրենց երեխան խնդիր ունի։ Նրանք կամ գերադասում են չնկատել դրանք, կամ էլ նկատում են, բայց ջանասիրաբար փորձում են թաքցնել դրանք հետաքրքրասեր աչքերից։
Այսուհետև երեխաների մոտ խնդիրներ նկատած ծնողները կարող են օգնության դիմել «Քայլեր» կենտրոնին։ Այստեղ երեխաները կստանան հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ, որոնք կօգնեն երեխային զարգանալ։
Կենտրոնի բացման, կարևորության, հանդիպած խնդիրների և հասած արդյունքների մասին պատմում է Սվետան:
Զրուցել ենք նաև Նաիրա Հովհաննիսյանի հետ՝ ով սոցիալական բիզնես է վարում Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում։
Նաիրան այն կանանցից է, ով համարձակվել է զրոյից բիզնես սկսել, որը ոչ միայն եկամուտ է բերել, այլեւ գյուղում աշխատատեղեր է ստեղծել այն կանանց համար, ովքեր չունեն բարձրագույն կրթություն և աշխատանք գտնելու հնարավորություն։
Սա թղթե անձեռոցիկների առաջին արտադրությունն է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Անձեռոցիկների արտադրության բիզնեսը սկսվել է «Թրփանջյան» գյուղական համայնքների զարգացման ծրագրով և Երանոսյանների ներդրմամբ։
Բիզնեսը լավ աճել է, սակայն կորոնավիրուսային պանդեմիան խնդիրներ է ստեղծել.
2021 թվականին Նաիրան մասնակցել է CENN-ի կողմից կազմակերպված սոցիալական միջավայրի պաշտպանության դրամաշնորհային ծրագրին։
Արտադրամասը արտադրում է անձեռոցիկ, զուգարանի թուղթ, խոհանոցային թուղթ, կոսմետիկ և էսթետիկ անձեռոցիկ։
Շտրիխ կոդ չունենալու պատճառով սուպերմարկետները արտադրությունը չեն վերցրել։ Բայց CENN-ի ֆինանսավորմամբ ստացել են շտրիխ կոդ և փորձել են հասնել մեծ քաղաքների ավելի մեծ շուկաներ: Ներկայումս ապրանքները փաթեթավորվում և վաճառվում են Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների խանութներում։ Որպես կին Նաիրան գենդերային խնդիրների հետ չի առերեսվել։ Ամուսինը միշտ ու ամեն ինչում աջակցել ու օգնել է։ Շրջապատում միշտ ողջունել են, որ երիտասարդ կինը բիզնեսով է զբաղվում:
Աստիճանաբար բիզնեսը վերածվել է սոցիալական ձեռներեցության։ Արտադարամասում հինգ կին է աշխատում։ Նրանք այն կանայք են, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, չեն կարողացել աշխատանք գտնել, և ովքեր չեն ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ։