Մունիցիպալ նշանակության ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար տենդերը շահել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն

Մունիցիպալ նշանակության  ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար տենդերը շահել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն

Այս տարի ճանապարհների ձնամաքրման համար տենդերը 90 հազար լարիով շահել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն:

2017 թվականի ընթացքում տվյալ կազմակերպությունը պետք է իրականացնի Ղուլալիս, Փոքր Գոնդուրա, Դիլիֆ գյուղերի ուղղությամբ մունիցիպալ նշանակության ճանապարհների ձնամաքրման աշխատանքները՝ 7,5 կմ երկարությամբ:

Մամզարա, Մեծ Գոնդուրա գյուղեր տանող ճանապարհները՝ 6,5 կմ երկարությամբ: Նինոծմինդա-Ղաուրմա-Հեշտիա-Թորիա-Ուչմանա ճանապարհը՝ 17 կմ երկարությամբ: Փոքր Խորենիա և Ջիգրաշեն գյուղեր տանող ճանապարհները՝ 2կմ և 1կմ երկարությամբ:

Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհը՝ 5 կմ երկարությամբ, Մեծ Արագյալ գյուղ տանող ճանապարհը 1,5կմերկարությամբ, Սաթխա-Օրոջալար ճանապարհը 2կմ երկարությամբ, Նինոծմինդա-Մեծ Խանչալի-Փոքր Խանչալի-Կաթնատու ճանապարհը 12 կմ երկարությամբ, Ժդանովական-Սամեբա ճանապարհը՝ 4կմ երկարությամբ, Սպասովկա տանող ճանապարհը 4կմ երկարությամբ, Եփրեմովկա տանող ճանապարհը 1կմ երկարությամբ, Սաթխա-Սպասովկա տանող ճանապարհը 4կմ երկարությամբ, Օռլովկա տանող ճանապարհը՝ 2կմ երկարությամբ, Փոկա-Վլադիմիրովկա-Ասպարա-Տամբովկա ճանապարհը 19,5կմ երկարությամբ:

Վերոնշյալ գումարով նախատեսված է նաև Նինոծմինդա քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքների իրականացումը:
Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայության ղեկավար Գեորգի Զմոյանի հետ.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting