Ներկայումս պետությունների տնտեսական ակտիվությունն ու հարստությունը չափելու տարբեր եղանակներ կան։ Visual Capitalist-ն օգտագործել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ինդեքսը՝ հիմնված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման վրա՝ դասակարգելու աշխարհի ամենաաղքատ երկրները:
Ցուցակում, որը ներառում է 123 երկիր, Վրաստանը զբաղեցնում է 99-րդ տեղը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 7270 դոլար։
Աֆրիկյան Բուրունդին ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ երկիրը՝ այն ունի ամենացածր ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 308 դոլար:
Վարկանիշի երկրորդ և երրորդ երկրները նույնպես աֆրիկյան պետություններն են՝ Սիերա Լեոնեն և Մալավին։ Երկու դեպքում էլ ՀՆԱ-ն առնվազն 150 դոլարով բարձր է, քան Բուրունդին։
Աշխարհի 10 ամենաաղքատ երկրները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով.
1. Բուրունդի – 308 դոլար
2. Սիերա Լեոնե – 472 դոլար
3. Մալավի – 483 դոլար
4. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն – 516 դոլար
5. Մադագասկար – 540 դոլար
6. Սոմալի – 562 դոլար
7. Հարավային Սուդան – 570 դոլար
8. Նիգեր – 574 դոլար
9. Մոզամբիկ – 579 դոլար
10. Էրիթրեա – 700 դոլար։
Վարկանիշի վերջին տեղերում՝ Կոստա Ռիկան, Արգենտինան և Չինաստանն են, մեկ շնչին ընկնող 13000-ից բարձր ՀՆԱ-ով երկրի կենսամակարդակի առումով։