Հարցվածների մեծ մասը՝ 69%-ը, ասում է, որ այժմ ունեն նույն կամ ավելի քիչ ֆինանսական հնարավորությունները, քան 5 տարի առաջ»,- ասված է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նոր ուսումնասիրության մեջ։
Հարցին՝ եթե մտածեք ձեր ներկայիս վիճակի մասին, 5 տարի առաջվա համեմատ, հիմա ավելի շատ, նույնքա՞ն, թե՞ պակաս ֆինանսական հնարավորություններ ունեք, 69%-ը ասել է, որ նույնն է մնացել։
Բացի այդ, ըստ հետազոտության, «Վրացական երազանքի» կողմնակիցներն ու երիտասարդներն ավելի հաճախ են ասում, որ այժմ ավելի շատ ֆինանսական հնարավորություններ ունեն, քան 5 տարի առաջ։
Տեղեկության համար՝ հարցումն անցկացվել է 2023 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Հետազոտությունը ներառում է 1032 ավարտված հարցազրույց (14% պատասխան): Սխալի միջին սահմանը +/- 2% է: