Իսկական մարդու մասին կամ գյուղի նվիրյալը

Իսկական մարդու մասին կամ գյուղի նվիրյալը

Լևոնի կյանքի անցած ուղին լեցուն է եղել բազմաբովանդակ, բազմաստեղծ ու բազմաթիվ լավ ու բարի գործերով, որոնք իրականացրել է իր սեփական սուղ միջոցների հաշվին, որի շնորհիվ ստացել է գյուղի տոհմագրի, բարեգործի բարի անունը…

Նա ծնվել է Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Սաթխա գյուղում, հարգված, բարի ու աշխատասեր Պոտոսենց Գարեգինի ընտանիքում, երկվորյակ զավակներից մեկն է։

1965֊1966թթ. ուստարում ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընտրվում է գյուղի կոմերտմիության քարտուղար (1966֊1969) ։ Այս տարիներին Լևոնը թղթակցել է շրջանային “Արշալույս” և հանրապետական “Սովետական Վրաստան” թերթերին` բազմիցս բարձրացնելով հարցեր գյուղի սոցիալ֊ տնտեսական վատթար վիճակի մասին, բայց ապարդյուն։

Այսպիսով նա 1967 թ. աշնանը այս ամենի մասին դիմում է Մոսկվա “Սելսկայա ժիզն” թերթի խմբագրությանը , որտեղ ասվում էր 60֊ականների վերջին սովետական խոշոր գյուղերից (2800 բնակչությամբ) մեկը չունի ակումբ, բաղնիք, տիպային դպրոցական շենք (նորմալ դաս անցկացնելու համար), ջրամատակարարման ցանց և այլն։

Թեև բերված փաստերը համապատասխանում էին իրականությանը, այնուամենայնիվ, չգիտես ինչու դա շրջանային բարձրաստիճան ղեկավարների համար վիրավորական էր թվում և հաճախակի գյուղ այցելելիս հանդիմանում էին Լևոնին…։

Այս ամենից հետո 1969թ. աշնանը նա մեկնում է ՌԴ քաղաք Խաբարովսկ ` ուսումը շարունակելու։ 1977թ. ամռանը ավարտելով ” Խաբարովսկի պոլիտեխնիկական ինստիտուտը “, ստանալով ինժեներ շինարարի որակավորում վերադառնում է ծննդավայր ։

Ծննդավայրում շրջանային պաշտոնյաների սառը վերաբերմունքը Լևոնի նկատմամբ թույլ չեր տալիս, որ նա իր մասնագիտությամբ աշխատանք ունենա և 1978֊1981թթ. մեկնում է ՌԴ արտագնա աշխատանքի։ Այս տարիներին Լևոնին հանգիստ չէր տալիս տասն և ավելի տարիների իր իսկ կողմից բարձրացված գյուղի սոցիալ֊տնտեսական վիճակի մասին խնդիրները, և նա համառորեն նորից դիմում է “Սելսկայա ժիզն ” թերթի խմբագրություն։ Եվ վերջապես ստանում է դրական պատասխան “Սելսկայա ժիզն ” թերթի նամակների բաժնի վարիչ Լ. Կուրգանովայից, որ Բոգդանովկայի շրջգործկոմի նախագահ Բալիաշվիլին տեղեկացրել է։ Բերված փաստերը ճիշտ են և համապատասխանում է իրականությանը, և այս ամենը մտցված են շրջանի/ 1980֊85թթ./ սոցիալ֊ տնտեսական զարգացման ծրագրերի/պլանի/ մեջ։ Հետևաբար փաստը մնում է փաս, և Լևոնի արդարացի պահանջները գտան իրենց դրական լուծումը, բացի ջրացանց ունենալուց։ Իսկ այս տասնյակ երկար ու ձիգ տարիների սաթխացու ջրացանց ունենալու երազանքը իրականություն դարձավ 2007թ. գյուղի շնորհաշատ գործարար զավակներից մեկի` Արամ Սանոսյանի կողմից ուղակի, կարելի է ասել, սաթխացիների բնակարանները ողողեց խմելու առատ ջրով։

Օրհնվի ծնունդդ Արամ, ջրի նման երկարի կյանքդ։

Ի վերջո շրջանային այրերի բացասական վերաբերմունքի պատճառով Լևոնը 1981թ աշնանը ընտանիքով տեղափոխվում է Հայաստանի Ղուկասյան շրջկենտրոն բնակության և աշխատանքի է անցնում տեղի միջտնտեսային շին֊ ձեռնարկությունում` որպես աշղեկ, մինչև ԽՍՍՀ֊ի փլուզումը 1991թ.֊ը։

Լևոնը գյուղից դուրս է եկել մոտ 50 տարի, բայց նրա սերը դեպի բնօրրան Սաթխան ավելի ու ավելի է ամրապնդվում, և նա հազար ու մի թելերով է կապված իր սիրելի ծննդավայրի հետ։

ԱՅՍՊԻՍՈՎ

1983թ.֊ի ամառը Լևոնը որոշեց իրենց թաղի և ինչո՞ւ չէ, նաև գյուղի կեսին ջրով ապահովելու նպատակով գյուղ հրավիրել Վոլգոգրադի ինժեներ֊գեոլոգ մասկագետներ և հորհատներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Ղուկասյանում։ Քառասուն մետր հորհատելուց հետո հետագա աշխատանքները դադարեցին, չստանալով համակողմանի աջակցություն ինչպես տեղական, այնպես էլ շրջանային ղեկավարների կողմից։
Հորանցքը թաղի մարդկանց ծառայեց մոտ երեք տարի, և մի քանի խորքային էլեկտրաջրամղիչների շարքից դուրս գալուց այն մատնվեց անգործության։

1983֊թ.֊ի աշուն. Լևոնը իր միջոցների հաշվին պատրաստեց ու գերեզմանատան նախաշեմին տեղադրեց հանգուցյալների հանգստաքարը, որը վերջին հանգստի պահն է հանգուցյալի համար այս աշխարհում, և որը մինչև այս գտնվում էր գյուղամիջում։

1984թ.֊ի աշուն. Լևոնը կազմակերպեց տոհմահավաք փոքր Խանչալիում Սաթխայի Պոտոսյանների և փոքր Խանչալիի Պոդոսյանների հետ, որը իր նախադեպը չի ունեցել Ջավախքում, և որտեղ երկու կողմից հրավիրված էին նաև այլ ազգատոհմերի ներկայացուցիչներ։ Լևոնի այս նախաձեռնությունը գովեստի է արժանի, և թող ուսանելի լինի Ջավախքի բոլոր գյուղերի համար։
1985֊1992թթ. ծանր ու դժվարին աշխատանք է մի ամբողջ գյուղի ազգատոհմերի տոհմածառերի ստեղծել, նաև պատվաբեր ու պատասխանատու։ Լևոնը չվախենալով ձեռնամուխ եղավ և անխոնջությամբ իր ուսերին վերցրեց, ապա ավարտին հասցրեց չափազանց հետաքրքիր, դժվարին ու պատասխանատու մի գործ. կազմեց Սաթխա գյուղում և դրսում ապրող 69 ազգատոհմերի տոհմածառերը, որտեղ արտացոլված են ` ովքեր են եղել մեր նախնիները, ով ումից է սերվել, գյուղում ինչպես են ճյուղավորվել տոհմերի անունները։ Լևոնի արածը վեհ է ամեն գովեստից, անկրկնելի ու եզակի երևույթ է հանրության կյնքում և այն ուսանելի կլինի Ջավախքի բոլոր գյուղերի որևէ անհատի համար, եթե ուզենա կազմել իր գյուղի բոլոր ազգատոհմերի տոհմածառերը օգտագործելով նրա փորձը։ Գյուղի եկեղեցում է գտնվում վերը հիշատակված 69 ազգատոհմերի տոհմածառերի ֆոտո ալբոմը։

1991֊թ. 26֊ը մարտի Լևոնի անմիջական ջանքերի շնորհիվ հիմնդրվեց “Սաթխա ” գրության կամավոր ընկերությունը` իր կանոնադրությամբ, շտեմբով, կլոր կնիքով ու հաշվարկային հաշվեհամարով։ Սրա շրջանակներում Լևոնը դրամական օգնության ցույց տվեց մոտ 100 և ավելի որբ ու անապահով երեխաների ինչպես Ջավախքի, այնպես էլ ՀՀ Աշոցքի տարածաշրջանում, Արցախի պաշտպանության ֆոնդին, Աշոցքի շրջանակներում Շահումյանի փախստականներին և համահայկական հիմնադրամին։

1993թ. 19 հոկտեմբեր. Լևոնը դիմեց “Տիրամայր Նարեկի” հիվանդանոցի վարչական տնօրինությունը ի դեմս` Մարիո Կուկարելլոին “Սաթխա” գթության կամավոր ընկերության անունից գյուղի մոտ 40 անապահով ընտանիքներին հագուստով ու կոշիկեղենով օգնելու խնդրանքով, որը չմերժվեց ու գտավ իր դրական լուծում ը։ Եվ այսպիսով 1995թ. “Սաթխա ” գթության կամավոր ընկերության հաշվեհամարը այլևս դադարում է գոյություն ունենալ, քանի որ այն հիմնադրվել էր ԽՍՍՀ֊ի օրենսդրությամբ։

2000֊2001թթ. Հայաստանի քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ Լևոնը լծվեց դժվարին ու պատվաբեր գործի։ Նա կազմեց ” Հայկական թագավորական տոհմերի և ինքնիշխան պետականության տոհմածառը ” և ” Աթոռ Հանրապետութեան Ամենայն Հայոց ” ցուցապաստառը որոնք տեղ են գտել գյուղի եկեղեցում ու Ս. Մինաս մատուռում, նաև այլ եկեղեցիներում և մատուռներում։Այս ամենը պատկերված է Հայ ժողովրդի ինքնությունն ու հավերժությունը խորհրդանշող ձյունագագաթ Արարատ լեռան ներքո։

2003թ. ամառ. Լևոնը մեծ եռանդով ու նվիրվածությամբ կազմեց նաև “Սաթխա գյուղի տոհմածառը” ուր տեղ են գտել 80 ազգատոհմերի շիվեր, որը 190 տարի է, ինչ խորն է գցել իր արմատները Ջավախք լեռնաշխարհի այս գեղատեսիլ վայրում։ Տոհմածառի շիվերի բացարձակ մեծամասնությունը գաղթած են Էրզրումի Ծաղիկ, Ջենիս և Սոգյուտլու գյուղերից, որոնք 70֊նն են։

01. 2003֊ 09.2005թթ. Լևոնին հանգիստ չէր տալիս 1918թ. գաղթի ճամփաներին գյուղի 2500 անմեղ նահատակների հիշատակն հավերժացնող մի հուշաքար չունենալու փաստը։ Նրա անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ 2003 թ. հունվար ամսից կազմակերպվեց դրամահավաք գյուղում և դրսում ապրող սաթխացիներից. գումարի առյուծի բաժինը հավաքագրել է դրսից։

Ինպես ամեն մի բարի գործ, այս աստվածահաճո գործն էլ իր տրամաբանական ավարտին հասավ 2005թ. սեպտեմբերի 19֊ին. գյուղի գերեզմանատան առաջնահատվածում` մեր հարազատների շիրիմի կողքին, կանգնեցվեց գրաբիտից գեղեցիկ ճարտարապետական լուծումներով խաչքար, մի կոթող նվիրված 1918թ. ֊ի գաղթի ճամփաներին նահատակված գյուղի 2500 անմեղ հոգիների հիշատակին։

Նրա գրչին են պատկանում 1997_98թթ.֊ի ուսումնասիրած գյուղի ծնվածների, 1919֊98թթ, ամուսնացածների ու մահացածների 1959֊98թթ, ամփոփագրերը, որոնք վերցված են Նինոծմինդայի/ Բոգդանովկայի շրջանային կացության գրանցման արխիվում պահպապանված տվյալների և Սաթխա գյուղական խորհրդի փաստաթղթերից։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ավերիչ երկրաշարժի վերականգնողական աշխատանքներին։ Ունի պատվոգրեր Վրաստանի ԼԿԵՄ ԿԿ֊ի և Սովետական պետության հիմնադրման 70֊ամյակի կապակցությամբ ՍՄԿԿ ԿԿ֊ի, Սովետական Միության մինիստրների խորհրդի, համամիութենական պրոֆմիության ԿԿ֊ի և ՀԱՄԷԿԵՄ ԿԿ֊ի կողմից։ Ըստ Լևոնի ծննդավայրը երկրագնդի մի գողտրիկ անկյուն է, որտեղ մարդը անում է իր առաջին քայլերը ու առաջին անգամ շփվում բնաշխարհի պես֊ պես գույների հետ, և որը մարդու գիտակցության ու հիշողության մեջ գեղեցիկ գույներով է տպավորվում մինչև մահ։

Ինչպես ինքն է ասում֊Ես կատարեցի մի բան, ոչ թե մեծ բան, այլապես ցանկացա ի սրտե անել մի բան, դրանով իմ հոգին հանգիստ է։

Լևոնը ամուսնացած է գյուղի Ջաղացպանյանների դստեր Նունեի հետ, ունի մի տղա Բագրատը և երկվորյակ աղջիկներ Լաուրան և Լամարան և չորս թոռներ` Անուշը, Տաթևը Լևոնը և Վարդանը։ Նա իր անձնվեր և անշահախնդիր էությամբ, հայրենանվեր գործերով կարողացավ օգտակար ու պիտանի դառնալ բազմամիլիոնանոց հայ ժողովրդի կաթիլին քաջ գիտակցելով, որ նման մարդիկ ո՛չ միշտ և ոչ բոլորի կողմից են ճիշտ հասկացվում ու գնահատվում։ Պարույր Սևակը ասել է. ” Քեզ պատկանող կյանքը մի վատնիր ուրիշներին գոհացնելու համար։ Նրանք երբեք ո՛չ գոհ կմնան ո՛չ էլ կգնահատեն “։ Լևոնը չենթարկվեց դառը ճշմարտությանը հավատալով ապագա սերունդների ողջախոհությանն ու ողջամտությանը։ Այս տողերը Այս տողերը կարդացողին թող առիթ հանդիսանա այդ մարդուն մի անգամ ևս ասելու. Շնորհակալություն քեզ, բարի մարդ, քո անձնվեր և անշահախնդիր գործերի համար։