Անցկացվեցին շախմատի դպրոցական մրցաշարեր Մեծ Խանչալի գյուղի և Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցներում

Անցկացվեցին շախմատի դպրոցական մրցաշարեր  Մեծ Խանչալի գյուղի և Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցներում

Մեծ Խանչալի գյուղի դպրոցի և Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի տնօրինությունը կազմակերպել էին շախմատի դպրոցական մրցաշար իրենց իսկ դպրոցներում:

Մեծ Խանչալի գյուղի դպրոցի աշակերտ Ժամկոչյան Սլավիկը և Հեշտիայի թիվ 2 դպրոցի աշակերտ Վիկտոր Կարախանյանը զբաղեցրին առաջին հորիզոնականները: Շախմատի դպրոցական մրցաշարին Հեշտիա գյուղում մասնակցում էին 14 աշակերտ, իսկ Մեծ Խանչալի գյուղում՝ 24 աշակերտ:

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը, նմանատիպ դպրոցական մրցումները երեխաների շրջանում մեծացնում են հետաքրքրասիրությունը շախմատի նկատմամբ:



Борис Карслян.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting