
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի հանրային դպրոցի 7 -րդ դասարանի աշակերտները` անգլերենի ուսուցչուհի Գայանե Պապիկյանի նախաձեռնությամբ ձեր ուշադրության են ներկայացնում Սուրբ Զատկի տոնին նվիրված կարճամետրաժ ֆիլմ:
Աշխարհի բոլոր քրիստոնյա ազգերը մեծ խանդավառությամբ են նշում Սուրբ Զատկի տոնը: Այս տոնի հետ կապված կան բազմաթիվ ավանդույթներ: 7-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են, թե ինչպես են Փոկա գյուղում նախապատրաստվում եւ տոնում Սուրբ Զատիկը: Ամեն մի տեսարան նկարահանելու համար երեխաները պատրաստվում էին մեծ ոգեւորությամբ: Նաեւ մեծ էր ուրախությունը, որ կարողանում էին իրենց խոսքը արտահայտել անգլերեն լեզվով: