Ամեն գնով «համակերպվելու» ժամանակների մասին. Գայանե Մարիկյանի պատմությունը

Ամեն գնով «համակերպվելու» ժամանակների մասին. Գայանե Մարիկյանի պատմությունը

Ռադիոհաղորդավար Արկադի Սիմոնյանի հեղինակային՝ «Զրույց երկուսով» ծրագրի հյուրն է Գայանե Մարիկյանը:

Վրաստանի քրեական օրենսգրքով հաստատված` մարդուն առևանգելու դեմ պատիժների պարագայում այնուամենայնիվ, լինում են կնոջ կամքին հակառակ կամ կամոք առևանգելու դեպքեր, ինչն ավանդաբար «աղջիկ փախցնելու» պրոցես են անվանում։ «Աղջիկ փախցնելը» զուտ հայկական երևույթ չէ, հատուկ է եղել բոլոր կովկասյան ժողովուրդներին։ Առավել ևս, սա հայկական ավանդույթների հետ որևէ կապ չունի:

Տիկին Գայանեն մեր լսարանին պատմում է իր կյանքի դրվագներից երբ 17 տարեկանում անկախ իր կամքից իրեն փախցրել են:

Աղջիկ փախցնելը նախկինում լայն տարածում ուներ Ջավախքում։ Այդ քայլին դիմելու համար մի շարք պատճառներ կային, հիմնականում՝ սոցիալական բնույթի։ 

Պետք է հաշվի առնել, որ հայրիշխանական հասարակությունում երիտասարդներն ընդհանրապես իրենց կողակցին ընտրելու իրավունք չունեին։ Դա նրանց փոխարեն անում էին նրանց ծնողները։ Երբեմն երիտասարդները սիրում էին իրար և չունենալով ծնողների համաձայնությունը, ստիպված էին դիմել այդ քայլին։ 

Երբեմն նրանց միությունը հնարավոր չէր համարվում որևէ կողմի համար՝ նախապես պայմանավորված չափով օժիտի բացակայության պատճառով և այլն… ։

Չնայած ժամանակներն ու ամուսնական ձևերը վաղուց արդեն նույնը չեն, աղջիկ փախցնելու արատավոր սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Դրանք հատկապես տարածված են գյուղերում և ունեն նույն՝ սոցիալական հիմքերը։