Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։
«Ինչպես գիտեք, չնայած անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներին, անցած շաբաթ օրը ես երկու անգամ ուշաթափվել եմ:
Այսօր նորից կորցրի գիտակցությունս և հազիվ փրկվեցի մահից. ընկա և գլուխս հարվածեցի երկաթե սեղանին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժքույրերին, որոնք անմիջապես օգնություն ցույց տվեցին ինձ»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին։
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կլինիկան հերքում է Միխեիլ Սաակաշվիլիի սենյակում երկաթե սեղանի առկայությունը։
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 12-ից Միխեիլ Սաակաշվիլին բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետները, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ նրա կյանքը փրկելու համար։aliq.ge