Վրաց-հայկական «Նինոծմինդա» մաքսակետով Վրաստան մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձ է կանխվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայում կասկածանքով հայտնաբերել են 31 հազար 980 տուփ չհայտարարագրված ծխախոտ։
Գործը հանձնվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար։aliq.ge