Մայիսի 6-ին և 7-ին Վրաստանում նշվում է Եվրոպայի օրերը

Մայիսի 6-ին և 7-ին Վրաստանում նշվում է Եվրոպայի օրերը

Վրաստանի կառավարության վարչակազմի կողմից մայիսի 6-ին և 7-ին Վրաստանում նշվում են Եվրոպայի օրերը։

Եվրոպայի օրերի շրջանակներում այսօր՝ մայիսի 6-ին, նշվում է Իսպանիայի օրը։ Միջոցառման շրջանակներում հյուրերին կդիմավորեն տարբեր ճանաչողական ու ժամանցային միջոցառումներ ու ինստալյացիաներ՝ հատուկ կազմակերպված տարածքում։

Կկազմակերպվի ավանդական հագուստի ցուցահանդես, ծաղկի ցուցահանդես, լուսանկարչական անկյուն։ Իսպանական օրվա այցելուները նույնպես կկարողանան համտեսել իսպանական խոհանոցը: Իսպանական օրերը կավարտի իսպանացի հայտնի պարող Անտոնիո Գադեսի թատերական ներկայացումը` «Կրակե ֆլամենկո շոու»:

Եվրոպական օրերի շրջանակներում մայիսի 7-ին կանցկացվի Շվեդիայի օրը։ Շվեդիայի օրվա կապակցությամբ կկազմակերպվի շվեդ խոհարար Գուստավ Լեոնհարդի վարպետության դասը։ Գուստավ Լեոնհարդի հետ ժամանած հյուրերին կհյուրասիրի «Մաստերշեֆ»-ի հաղթող Ռուսո Դաուշվիլին, ով ցանկացողներին կհյուրասիրի վրացական ավանդական ուտեստներով։

1tv.ge