Թբիլիսիում, Պոլիտկովսկայա փողոցում սկսվել է «Ոստիկանական քաղաքի» շինարարությունը

Թբիլիսիում, Պոլիտկովսկայա փողոցում սկսվել է «Ոստիկանական քաղաքի» շինարարությունը

Մեր որոշմամբ մենք սկսել ենք «Ոստիկանական քաղաքի» կառուցումը, որը նախատեսված է լինելու հազարից ավելի ոստիկանների համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշեց Իրակլի Ղարիբաշվիլին, աշխատանքներն արդեն սկսվել են, և շինարարական կազմակերպությունը պնդում է, որ աշխատանքները կավարտվեն մոտ երկու տարում և բնակարաններ կտրամադրվեն հազար ոստիկանի։

Նրա խոսքով, նախագծի արժեքը կազմում է մոտ 125 մլն լարի։

«Ուրախ եմ, որ Վախտանգ Գոմելաուրիի հետ մասնակցել եմ շատ կարեւոր միջոցառման։ Ինչպես գիտեք, մեր որոշմամբ սկսեցինք «Ոստիկանական քաղաքի» կառուցումը, որը նախատեսված է լինելու հազարից ավելի ոստիկանների համար։ Աշխատանքներն արդեն սկսվել են, շինարարական կազմակերպությունը մեզ խոստանում է, որ մոտ երկու տարի հետո աշխատանքները կավարտվեն ու հազար ոստիկանի բնակարաններ կտանք։

Ոստիկանները սիմվոլիկ գին են վճարելու՝ մեկ քառակուսի մետրի համար մոտ 300 լարի, մնացած ծախսերն ամբողջությամբ կհոգան պետությունը, նախարարությունը։ Տեղեկացնում եմ մեր հերոս ոստիկաններին, որ այս նախագիծը մեկանգամյա ծրագիր չի լինելու, ապագայում շարունակվելու է «ոստիկանական քաղաքների» կառուցումը։ Մեր ցանկությունն է, որ դա երաշխավորվի օրենսդրական մակարդակով։

Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հերոս ոստիկաններին ամեն ինչի համար՝ մեր երկիրը, մեր երկրի անվտանգությունը, մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսիում՝ Պոլիտկովսկայա փողոցում, այսօր դրվել է «Ոստիկանական քաղաքի» կառուցման հիմքը։