Նինոծմինդայի շրջանում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը

Նինոծմինդայի շրջանում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը

Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը:

Բնակիչների մի մասը ցանում են տեխնիկայով, իսկ ոմանք էլ ձեռքով:

Ղաուրմայի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Տարբեր մարդիկ ցանում են տարբեր չափի, կան բնակիչներ ովքեր նույնիսկ հող են գնում սերմացուն չթափելու համար: Վերջին տարիներին պարարտանյութը շատ է թանկացել, մեկ պարկի գինը սկսվում է 70 -ից հասնելով մինչեւ 115 լարիի: Մարգ անելու համար տեխնիկային 1 արի դիմաց վճարում ենք 1,50 լարի, իսկ ցանելն 1 արը արժե 2 լարի: Եթե կարտոֆիլը մշակես ու ջրես ապա լավ բերք կստանաս»:

Բնակիչները նշեցին, որ կարտոֆիլի սերմի գինը սկսվում է 30 թեթրիից եւ հասնում մինչեւ 1,20 լարիի, կապված է կարտոֆիլի որակից եւ տեսակից:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի շրջանում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը