Ռուսաստանում անտառային հրդեհի հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակը Սվերդլովսկի, Տյումենի և Կուրգանի շրջաններում է։ Նշված մարզերում հրդեհի հետևանքով վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ բնակելի տներ և մասնավոր օբյեկտներ։
Կուրգանի շրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը բնակչությանը կոչ է արել վտանգի դեպքում տարհանվել։
Ըստ տեղեկությունների՝ ամբողջ երկրում այրվում է ավելի քան 60 հազար հեկտար անտառ։ Հրդեհի տեղայնացմանը մասնակցում են ավելի քան 340 հրշեջ մեքենաներ և օդային բազաներ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև կենդանի ուժ։ Հրդեհի պատճառած վնասի ստույգը դեռ հայտնի չէ։ 1tv.ge