
Նինոծմինդայի եւ Ախալքալաքի թվով 8 քիք-բռնցքամարտիկներ մարզիչ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ օրեր առաջ մեկնել էին Լատվիա, քաղաք Ռիգայում մասնակցելու տեղի ունեցող քիքբոքսինգի Եվրոպայի բաց առաջնությանը:
Մարզիչ Սերգեյ Տոնականյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք գնացել են Լատվիա ընդհանուր Վրաստանի հավաքականի հետ մասնակցողները թվով 42 -ն էին, որտեղից 8 -ը մեր մարզիկները: Առաջնությունը ընթացավ 4 օր, որտեղ Սարգիս Տոնականյանը և Ալբերտ Պալոյանը նվաճեցին ոսկե մեդալներ գրավելով 1 -ին հորիզոնականը։ 2 -րդ տեղեր զբաղեցրեցին Վիկտոր Իրիցյանը, Ռազմիկ Քամալյանը, Արշալույս Բոռբոռյանը և Ռոբերտ Ափոյանը, իսկ Արտյուշ Կիրակոսյանը գրավեց երրորդ տեղը։ Տղաները պարգեւատրվեցին մեդալնեով դիմպլոմներով եւ այլն»:
Տոնականյանը նաեւ խոսեց Լատվիա մեկնելու ծախսերի եւ ֆինանսավորման մասին:
Մանրամասները՝ ձայնագրությունում.