Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում անձրևային եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։ Մայիսի 11-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 16, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 14, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 9, Ադիգենում ցերեկը սպասվում է 16, գիշերը՝ 8 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ 4, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 13, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի փոփոխական եղանակ: Աբասթումանիում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 13 աստիճան կլինի, գիշերը սպասվում է 7, Բակուրիանիում ցերեկը 9, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 19, գիշերը կլինի 12 աստիճան տաքություն։ tv9news.ge