Չորեքշաբթի առավոտյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո թուրքական Քոնիայի բնակիչները խուճապահար դուրս են եկել փողոց, ոմանք ստացել են բժշկական օգնություն, գրում է Yeni Şafak թերթը։
Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 02.14-ին Կուլլուի շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,86 կմ խորության վրա։
«Չնայած երկրաշարժը զգացվել է նաև մոտակա շրջաններում, սակայն հայտնի է դարձել, որ նախնական տվյալներով զոհեր, վիրավորներ և շենքերի փլուզումներ չկան։ Խուճապ է սկսվել. բնակիչներից մեկը դուրս է եկել փողոց, վախի պատճառով ուշագնաց է եղել, և նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել»,–գրում է թերթը։ shantnews.am