Ընտրական նոր համակարգի նախապատրաստում. ընտրական հանձնաժողովի անդամների վերապատրաստում

Ընտրական նոր համակարգի նախապատրաստում. ընտրական հանձնաժողովի անդամների վերապատրաստում

Ընտրատեղամասերում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրական հանձնաժողովի (ԸՀ) նախագահ Սեյրան Կյուրեղյանը, որ թեև ընտրություններին շատ ժամանակ կա, սակայն այս պահին մեծ աշխատանք է տարվում ընտրական հանձնաժողովում աշխատող մարդկանց պատրաստելու ուղղությամբ։

Նրանց կսովորեցնեն աշխատել նոր ընտրակարգով, որպեսզի ընտրություններն անցնեն առանց խախտումների։ Ուսուցումն ավարտածները կստանան վկայականներ։

Ընտրական գործընթացի հիմնական փոփոխություններն այն են, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Խոսքը, ինչպես պարզաբանեց Կյուրեղյանը, էլեկտրոնային սարքավորումներով ընտրողների գրանցման մասին է։ Սա կօգնի ընտրատեղամասերում բացության և թափանցիկության բարձր չափանիշ սահմանել:

Այս մասին մեզ ավելի մանրամասն ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրական հանձնաժողովի (ԸՀ) նախագահ Սեյրան Կյուրեղյանը։

Radio NOR · Выборы -2024 года пройдут с использованием электронных технологий