Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցի բնակելի շենքերի արտաքին մասերի վերանորոգման համար մրցույթը հայտարարվել է արդեն 3 -րդ անգամ:
Վերոնշյալ աշխատանքները վերաբերվում են հետեւյալ հասցեների շինություններին՝ Տերյան 24, Հովսեփյան 18, Ազատություն 7, 8, 9 10, 12, 21, 54 եւ 56: Ծրագրով նախատեսվում է սվաղապատում, դրսից ներկվելու է, իսկ պատշգամբները պետք է փակվի պոլիկարբոնատային թիթեղներով, ինչպես նաեւ փոխվելու է մուտքերի պատուհանները:
Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց վերոնշյալ աշխատանքների համար տեղադրված (տենդեր)մրցույթի մասին:
«Քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին տեսքի բարեկարգման համար հատկացվել է 680 000 լարի գումար: Առաջին անգամ հայտարարված մրցույթի ընթացքում հայտ էր ներկայացրել «შპს ემკ გრუპ» ընկերությունը, սակայն համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու պատճառով մրցույթը չկայացավ: 2 -րդ անգամ հայտարարեցինք մրցույթ սակայն ոչ մեկ չմասնակցեց: Հիմա նորից հայտարարել ենք մրցույթ, որի ժամկետը մինչեւ մայիսի 31 -ն է»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝