ԱՄՆ-ն ստեղծում է «Սիրիական ազատ բանակ»՝ «Իսլամական պետության» մարտիկների մասնակցությամբ,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք, իրանցի և սիրիացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռաքքա քաղաքի մերձակայքում ստեղծվում է նոր զինված կազմավորում, որում, ԻՊ-ի մարտիկներից բացի, այլ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տեղի արաբական ցեղերի ներկայացուցիչներ են:
«Նպատակը պարզ է՝ այդ մարտիկներին օգտագործել Սիրիայի օրինական իշխանության դեմ՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս խնդիրը վերջերս քննարկվել է մեր ռազմական գործընկերների կողմից, որոնք համաձայնեցրել են այդ ուղղությամբ համատեղ գործողությունների սխեման»,- ասել է Սերգեյ Լավրովը։ 1tv.ge