Աղվեսները Նինոծմինդայի բնակիչների հավաբներին հսկող

Աղվեսները Նինոծմինդայի բնակիչների հավաբներին հսկող

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները մտահոգված են: Աղվեսները ոչնչացնում են ընտանի թռչուններին:

Հեշտիա գյուղի բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին. «Առավոտյան, տան դիմաց գործ էինք անում երբ ականատես եղանք թե ինչպես է աղվեսը տանում հավին, վազեցի հետեւից թողեց հավին եւ փախավ: Հաջորդ օրն էլ հավերին գտանք սատկած վիճակում»:

«Աղվեսների թիվը ավելացել է, նրանք ման են գալիս բնակիչների բակերով եւ չեն վախենում մարդկանցից: Գյուղում նման տուն չկա, որտեղ գիշատիչները հավեր ոչնչացրած չլինեն: Անգամ վախենում ենք երեխաներին դուրս թողնել տանից», – ասում են բնակիչները:

Նշենք, որ Նինոծմինդայում նման դեպքերը հաճախակի են դարձել: Գիշատիչները մտնում են հավաբներ, խեղդում եւ գողանում են ընտանի թռչուններին:

Մանրամասները՝ ձայանգրությունում.

Radio NOR · Աղվեսները Նինոծմինդայի բնակիչների հավաբներին հսկող