Ռուսական յոթ ավիաընկերություններ արդեն ցանկություն են հայտնել ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Վրաստան։
Այս մասին նշված է «Ռոսավիացիայի» պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում։ Այդ ավիաընկերություններն են․
Red Wings-ը ցանկանում է ամենաշատ թռիչքներն իրականացնել։ Ընդհանուր առմամբ, ավիաընկերությունները ցանկանում են թռչել երեք ուղղություններով.
Ամենաշատ չվերթներ իրակնացնել ցանկանում է «Red Wings»-ը: Ընկերությունը ցանկանում է Մոսկվա-Թբիլիսի չվերթն իրականացնել շաբաթական 21 անգամ:
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթերի արգելքը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթերի արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։ aliq.ge