Գարդաբանիի շրջանի գյուղերից մեկում սպանություն է տեղի ունեցել. Առկա տեղեկությունների համաձայն՝ որդին սպանել է հորը։
Դեռեւս չճշտված տեղեկություններով՝ սպանությանը նախորդել է փոխադարձ վիճաբանությունը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին։ Տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանություն։ Գործը նախաքննության փուլում է։