Նախնական տվյալներով առաջատարը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, երկրորդ տեղում՝ Քեմալ Քըլըչդարօղլուն

Նախնական տվյալներով առաջատարը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, երկրորդ տեղում՝ Քեմալ Քըլըչդարօղլուն

Ըստ «Haberturk»-ի տվյալների՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 50,30 տոկոսով առաջատարն է, երկրորդ տեղում է միացյալ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43,91 տոկոս, իսկ երրորդ տեղում է Սինան Օգանը՝ 5,31 տոկոս։

Այս պահին հաշվառված է ընտրատեղամասերի 80 տոկոսից ավելին։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին, ապա, ըստ նախնական տվյալների, խորհրդարանական ընտրություններում առաջատար է Էրդողանի «Ժողովրդական դաշինքը»՝ 51,18 տոկոսով, երկրորդ տեղում՝ ընդդիմության Ազգային դաշինքը՝ 34,11 տոկոսով, իսկ Ձախ ուժերի դաշինքը՝ երրորդ տեղում է՝ 9,27%։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում հաշվարկվել է տեղամասերի 72,55 տոկոսը։