
Թուրքիայի նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ը։
Քանի որ ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում։
Երկրի ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ։