Տուրիզմի մասնագետ Մաիա Մուրաչաշվիլիի խոսքով, քարանձավների և կիրճերի մուտքավճարները թանկացել են:
Նրա տեղեկություններով, տոմսի արժեքը 2-ից դարձել է 5 լարի։ Դրանց թվում՝ Պրոմեթևսի քարանձավի մուտքի արժեքը՝ 25 լարի, իսկ Մարտվիլիի կիրճինը՝ 20 լարի։
«Սեզոնի սկզբում տեղեկացանք, որ թանկացել է մուտքի տոմսերը՝ Պրոմեթևս, Կինչխա, Սաթափլիա, Օկացե, Մարտվիլի պահպանվող տարածքների համար»,- գրել է Մուրաչաշվիլին:
Ի դեպ, Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից դեռևս պաշտոնական հայտարարություն այս մասին չի եղել: aliq.ge