17-ամյա Սամվել Մալոյանը դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողը։ Այս մասին պարզ դարձավ երեկ՝ մայիսի 14 -ին, մրցույթի գալա համերգի ժամանակ։
Եզրափակչում Սամվելի հետ պայքարում էին նաեւ Հայկուհի Հարությունյանն ու Արսեն Զաքարյանը։ Մրցութային փուլերը տեւել են 9 ամիս, որի արդյունքում որոշվել էին 13 ֆինալիստները։ Հաղթողը որոշվեց հեռուստադիտղի քվեարկության արդյունքում։