Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Մայիսի 15-ին Սամցխե-Ջավախեթիի առանձին քաղաքապետարաններում օրվա երկրորդ կեսից եղանակի փոփոխություն է սպասվում։ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կլինի +15, +17, գիշերը՝ +2, +4 աստիճան տաքություն։

Ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա, նույնիսկ ցերեկը բարձր լեռներում։ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը սպասվում է +12, +14, գիշերը՝ -1, +4 աստիճան տաքություն։

Մայիսի 16-ին և 17-ին օրը կանցնի առավելապես առանց տեղումների, օերևութբանները կանխատեսում են ջերմաստիճանի բարձրացում, Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +20, +22, իսկ գ իշերը +3, +5 աստիճան տաքություն։

Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ջերմաստիճանը կբարձրանա, ցերեկը կլինի +15, +17, գիշերը՝ +1, +4 աստիճան տաքություն։

Սամցխե-Ջավախեթիի բոլոր քաղաքապետարաններում մայիսի 18-ից 21-ը սպասվում է անձրեւ։ Ախալցիխեում, Բորձոմիում, Ասպինձայում և Ադիգենում ցերեկը կդիտվի +22, +23 աստիճան տաքություն, իսկ գիշերը կգրանցվի +10, +12 աստիճան տաքություն։

Անձրև կլինի նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում, ցերեկը սպասվում է +18, +20, գիշերը՝ +4, +6 աստիճան տաքություն։

Մայիսի 21-ից ողջ տարածաշրջանում կպահպանվի փոփոխական եղանակը։ sknews.ge