Նինոծմինդայի շախմատի խմբակի անհամապատասխան գույքը ազդում է մարզաձևի զարգացման վրա

Նինոծմինդայի շախմատի խմբակի անհամապատասխան գույքը ազդում է մարզաձևի զարգացման վրա

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի սեղաններն ու աթոռները գտնվում են անմխիթար վիճակում:

Խմբակում առկա գույքը անհարմար է և հոգնեցուցիչ երկար ժամանակով շախմատ խաղալու համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը, անհրաժեշտ են նոր սեղաններ և աթոռներ՝ նախատեսված հատուկ շախմատի խմբակի համար:
Պարապմունքը տևում է մեկուկես ժամ, և երեխան երկար ժամանակ գտնվելով անհարմար դիրքում, ուսուցման գործընթացը ընթանում է ոչ արդյունավետ, ինչպես հարկն է:

Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակը բացվել է 8 տարի առաջ: Ներկայումս խմբակ են հաճախում 38 երեխաներ, որոնցից 8-ը աղջիկներ են: Այս տարիների ընթացքում փոքրիկ շախմատիստները նվաճել են բազմաթիվ մեդալներ և զբաղեեցրել մրցանակային տեղեր:
Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակը արդեն մի քանի տարի է նվաճում է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի շախմատի չեմպիոնի կոչումը:

Մանարամասները մեզ հայտնեց շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը.


Ահա այսպիսի տեսք ունի Ախալքալաքիի շախմատի խմբակը


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting