
Բաթումիում գտնվող «TBC Bank»-ի գրասենյակում բանկի աշխատակից է վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել շենքի երկրորդ հարկում։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ հարձակվողին տեղում ձերբակալել են անվտանգության ոստիկանները։Դեռևս հայտնի չէ, թե ինչն է վնասվածքի պատճառ դարձել։
Այս պահին մասնաճյուղի արտաքին պարագիծը շրջապատված է դեղին ժապավենով։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ 1tv.ge