Ավտովթարից պարեկային ոստիկանության երկու աշխատակից է զոհվել

Ավտովթարից պարեկային ոստիկանության երկու աշխատակից է զոհվել

Քարելիի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պարեկային ոստիկանության երկու աշխատակից է զոհվել,- նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նրանց հաղորդմամբ՝ 1993 թվականին ծնված, նախկինում դատված Գ.Լ.-ն Քարելիի տարածքում մեծ արագությամբ վարել է մեքենան և հարվածել մայրուղու եզրին կանգնած պարեկային ոստիկանության բրիգադին, ինչի հետևանքով մեքենայում նստած պարեկային ոստիկանության աշխատակիցները տեղում մահացել են՝ 1972 թ. ծնված Օմար Քարելին և 1992 թվականն ծնված Վանո Բասանիձեն:

«Իրավապահները ձերբակալել են Գ.Լ.-ին: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 9-րդ մասով, որը ենթադրում է մեքենան վարող անձի կողմից ալկոհոլի ազդեցության տակ ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, որը երկու մարդու կյանք է խլել։

ՆԳՆ-ն իր խորը վիշտն է հայտնում Շիդա Քարթլիում, Քարելիի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են պարեկային ոստիկանության բաժանմունքի երկու աշխատակիցներ»,- ասվում է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։ 1tv.ge