Միանձնուհու բռնաբարության համար մեղադրվողները դատապարտվել են

Միանձնուհու բռնաբարության համար մեղադրվողները դատապարտվել են

Վրաստանի դատախազության հաղորդմամբ, Խաշուրիի շրջանային դատարանը միանձնուհու նկատմամբ խմբակային բռնաբարության և ավազակային հարձակման մեղադրանքներով` հանցագործներին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։

Ըստ դատախազության՝ դատական ​​նիստում ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Խաշուրիի մունիցիպալիտետի Ցխրամուխի գյուղում գտնվող եկեղեցու խցում երկու անձ հարձակվել է միանձնուհու վրա։ Նույն տվյալների համաձայն, ֆիզիկական բռնության են ենթարկել տուժողին և դաժանաբար բռնաբարել նրան։ Նաև եկեղեցուց գողացել են նվիրատվության տուփերը և փախուստի դիմել դեպքի վայրից։

«Իրավապահները մեղադրյալներին ձերբակալել են 2022 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանք մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով և 4-րդ մասի «ա» ենթակետով (բռնաբարություն, որը կատարվել է խմբով, տուժողի նկատմամբ առանձնակի դաժանությամբ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 3-րդ մասի «բ» ենթակետով (ավազակային հարձակում, որը կատարվել է խմբով, բնակարան (բնակելի խուց) ապօրինաբար ներխուժմամբ):

Դատարանը մեղադրյալներին լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքներում և դատապարտել 20-ական տարվա ազատազրկման»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։aliq.ge