Հիշարժան պահեր և նոր ճանապարհի սկիզբ. «Վերջին զանգ» -ը Հեշտիայի թիվ 2 դպրոցում

Հիշարժան պահեր և նոր ճանապարհի սկիզբ. «Վերջին զանգ» -ը Հեշտիայի թիվ 2 դպրոցում

2023 թվականի մայիսի 18 -ը մի օր էր, որը միշտ կհիշեն Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի բոլոր աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները։

«Հենց այս օրն է, որ ասվում են այն բոլոր չասված խոսքերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել, հենց այս օրն է, որ ուսուցիչները միայն հաճելի խոսքեր են ասում իրենց սաներին, հուզվում և արտասվում նրանց հետ»:

Առաջնահերթ շնորհավորանքի խոսքեր հղեցին շրջանավարտներին, դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը եւ դասղեկ Օֆելիա Կարապետյանը:

Հեշտիայի հանրային դպրոցին հրաժեշտ տվեց թվով 14 շրջանավարտ` նրանք 55 -րդ ավարտականերն են 1968 թ -ից մինչեւ այսօր, դպրոցը սեպտեմբերին կնդունի առաջին դասարան հաճախող թվով 8 աշակերտ:

Շրջանավարտներն ուրախ էին, որ ավարտում են դպրոցը և որ իրենց կյանքում բացվելու է մի նոր էջ, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին եւ ուսուցիչներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ