Վրաստանի նախագահի Թբիլիսիում վիրավորված փեսային վիրահատել են

Վրաստանի նախագահի Թբիլիսիում վիրավորված փեսային վիրահատել են

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունվարի 11-ի երեկոյան Թբիլիսիի փողոցներից մեկում հրազենից վիրավորված փեսային՝ Մինդիա Գոգոչուրիին, գիշերը վիրահատել են Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության կենտրոնում: Այդ մասին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Այս տեղեկատվությունը լրագրողներին հաստատել Է նաեւ վերը նշված կենտրոնի մուտքի մոտ գտնվող Մզեո Գոգոչուրին՝ տուժածի մորաքույրը: Նա ասել Է, որ, իր տվյալներով, Թբիլիսիի փողոցներից մեկում հրաձգության հետեւանքով վիրավորվել են Մինդիա Գոգոչուրին եւ նրա ընկերը, երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկներն առայժմ մեկնաբանություններ չեն անում տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:

Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակել այդ պատահարի մասին:

Տեղական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, թե ինչպես են այն փողոցում, որտեղ տեղի Է ունեցել հրաձգությունը, աշխատում փորձագետ-քրեագետները եւ պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ Վրաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հանրապետության Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 236-րդ հոդվածներով, ինչը նախատեսում Է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելը եւ ապօրինաբար զենք պահելն ու կրելը:

Մինդիա Գոգոչուրին ամուսնացած Է Մաշո Չիչուայի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ աղջկա հետ: Մաշո Չիչուան Մ. Չիչուայի՝ Վրաստանի նախագահի տիկնոջ դուստրն Է առաջին ամուսնությունից:

www.1in.am



Opinion, pooling and voting