Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի փողոցները ունեն շտապ վերանորոգման կարիք:
Օրոջալար գյուղի բնակիչները NOR ռադիոկայանին ուղարկել էին տեսանյութ, որտեղ հստակ երեւում է ճանապարների քանդված եւ անմխիթար վիճակը նույնիսկ տեսանելի է որ ոտքով անցնելն է անհնար:
Բնակիչների խոսքով՝ գյուղամիջյան ճանապարհները գտնվում են ծայրահեղ վատ վիճակում: Ինչպես դժվար անցանելի է ոտքով այնպես էլ մեքենայով: Մեքենաները շարքից դուրս են գալիս: Լավ կլինի գոնե մի փոքր ուշադրություն դարձնեն ճանապրարհներին խճապատեն կամ հարթեցնեն:
Այս հարցի շուրջ զրուցեցինք Օրոջալարի ներկայացուցիչ Միշա Քեյանի հետ:
Նրա խոսքով. «Գյուղամիջյան ճանապարհների հետ կապված 2023 թվականին դեռեւս ոչ մի աշխատանք չի նախատեսվում: Այդ խնդրի մասին տեղեկացված է ղեկավարությանը: Հնարավոր է հաջորդ տարի գյուղական ծրագրի շրջանակներում իրականացնենք գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը»: