2016 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2017 հունվարի 9-ը ներառյալ Վրաստանի Արդարադատության նախարարությունը անցկացրեց ակցիա, որի շրջանակներում Վրաստանի քաղաքացիները ստացան կենսաչափական նոր անձնագրեր և նույնականացման քարտեր՝ օգտվելով 50 տոկոս զեղչից:
Այս ակցիայից օգտվեցին նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3500 բնակիչներ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքացիական ռեեստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանը, ակցիան անցավ առանց խոչընդոտների, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ որոշ քաղաքացիների անձնական տվյալներում առկա էին անհամապատասխանություն, որոնք ընթացքում շտկվեցին:
Սերգեյ Կարախանյանի խոսքով՝ քաղաքացիների մեծ մասը դիմել էին կեսաչափական անձնագրեր ստանալու համար, քանի որ մոտ ապագայում սպասվում է, որ Եվրոպական Միությունը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանելու:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան