Վերջին զանգի հուզիչ պահը նշվեց Նինոծմինդայի դպրոցում, երբ աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները համախմբվեցին՝ տոնելու ուսումնական տարվա ավարտը և շրջանավարտներին կյանքի նոր փուլ ճանապարհելու:
Վերջին զանգը ոչ միայն խորհրդանշական իրադարձություն է, այլև հատուկ հնարավորություն հիշելու և ամփոփելու անցած դպրոցական տարիները, երախտագիտություն հայտնելու ուսուցիչներին և դպրոցի անձնակազմին, ինչպես նաև զվարճանալու և ուրախ ժամանակ անցկացնելու ընկերների և հարազատների հետ:
Աշակերտները ուսուցիչների և ծնողների հետ հավաքվել էին դպրոցի բակում։ Բոլորի մոտ տոնական տրամադրություն էր ու խանդավառություն։
Արարողությունը սկսվեց դպրոցի տնօրենների ողջույններով, ովքեր շնորհավորեցին շրջանավարտներին և հաջողություն մաղթեցին նրանց հետագա գործունեության մեջ: Այնուհետև երախտագիտության խոսքեր հնչեցին դպրոցի ուսուցիչներին և անձնակազմին՝ իրենց կատարած աշխատանքի և կրթությանը նվիրվածության համար։
Վերջին զանգ թիվ 1 դպրոցում
Վերջին զանգ թիվ 2 դպրոցում