Միայնակ 77-ամյա կինն ամուսնացել է ինքն իր հետ

Միայնակ 77-ամյա կինն ամուսնացել է ինքն իր հետ

ԱՄՆ Օհայո նահանգի Գոշեն քաղաքի ծերանոցի 77-ամյա միայնակ բնակչուհին ամուսնացել է ինքն իր հետ։ Այս մասին հայտնում է Today-ը։

Դորոթի Ֆիդելին առաջին անգամ ամուսնացել է 1965 թվականին, բայց ինը տարի անց բաժանվել է։ Կնոջ խոսքով՝ ամուսնության արարողությունը կարճ է եղել՝ ինքն ու նախկին ամուսինը երդումներ են փոխանակել, իսկ հետո նա գնացել է աշխատանքի, իսկ ինքը՝ տուն։

«Ես սև զգեստ էի հագել, ուստի դատապարտված էի դեռ հարսանիքը չսկսված», – կատակեց նա:

Կինն ամբողջ կյանքում երազել է շքեղ հարսանիքի մասին, բայց միշտ կարծել, որ իր տարիքում դա անհնար է անել։ Այնուամենայնիվ, վերջերս նա որոշել է ամուսնանալ մարդու հետ, ով ամբողջ կյանքում եղել է իր կողքին և աջակցել նրան, այլ կերպ ասած՝ իր համար:

Ֆիդելին դիմել է իր ծերանոցի մենեջերին՝ խնդրելով օգնել իրեն անցկացնել ամուսնության արարողությունը։shantnews.am