Թաիլանդի Ռայոնգ նահանգի բնակիչը, ով իր տանը հայտնաբերել է ավելի քան 20 օձ, սողունների ներխուժումն անվանել է պատիժ առասպելական Նագա արարածի համար։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։
42-ամյա Բոնգը պնդում է, որ տասնյակ սողուններ հանկարծակի լցվել են տունը և իրականում վռնդել իրեն սեփական ննջասենյակից: Տղամարդը գիշերել է մեկ այլ սենյակում, իսկ հաջորդ օրը դիմել է փրկարարներին։
Փորձագետները ուսումնասիրել են Պոնի ննջասենյակը և այնտեղ իսկապես շատ օձեր են հայտնաբերել։ Սողունները թաքնվել են պահարաններում, օդորակիչներում և այլ վայրերում։ 13 օձ է բռնվել, ևս 6-ին հաջողվել է սողալով հեռանալ:
Լրագրողները եկել են Պոնի բնակարան այն բանից հետո, երբ փրկարարները նկատել են, որ նրա տան մոտ ընկած է օձանման առասպելական արարած Նագայի արձանը։ Պոնը հաստատել է, որ արձանը իրենն է և վայր է ընկել հորդառատ անձրևի ժամանակ։ Նա չի բացառել, որ կապ կարող է լինել արձանի ընկնելու և օձերի ներխուժման միջև։ Նրա կարծիքով՝ սողունների հայտնվելը հուշում է, որ ժամանակն է բարձրացնել սուրբ կերպարն ու դնել իր տեղում։