Հայաստանում բողոքի ցույց է տեղի ունեցել, ցուցարարները պահանջում են բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող գլխավոր ճանապարհը

10:57, 21.05.2023

Հայաստանում մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի սահմանի մոտ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Ցուցարարները պահանջում էին բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող գլխավոր ճանապարհը։

Բողոքի ակցիան անցկացվել է Կոռնիձորում, որը գտնվում է Լաչինի միջանցքի սահմանին։ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհն է, որի վրա անցած ամիս Ադրբեջանը անցակետ է սահմանել։

Ցույցին մասնակցել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Ադրբեջանի իշխանությունները հերքում են Լաչինի միջանցքի շրջափակումը և հայտարարում, որ անցակետի ստեղծումն անհրաժեշտություն է դարձել այն բանից հետո, երբ հայկական կողմն օգտագործել է միջանցքը զենք տեղափոխելու համար։

1tv.ge