Արսեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 20-ին, ընտրվել է Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժման» շրջանային կազմակերպության ղեկավար։ Նրան պաշտպանել է 351 ընտրող, իսկ նախագահի պաշտոնակատար Մելիք Ռաիսյանը ստացել է 7 ձայն։ Ախալքալաքում ընդհանուր առմամբ գրանցվել է 752 ընտրող։
Արսեն Կարապետյանը 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու էր և եղել է շրջանային կազմակերպության նախագահը։
Ի գիտություն, Մելիք Ռայիսյանն այսօր ճեպազրույց է ունեցել եւ ընտրությունները որակել ոչ ժողովրդավարական։ Նա խոսել է կուսակցության ներքին կոնֆլիկտի մասին և ասել, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ցանկանում է Ախալքալաքի քաղաքական տարածքից հեռացնել «Ազգային շարժման» իրական աջակիցներին։
«Ազգային շարժման» քաղաքական խորհրդի վերջնական ձևավորման և տեղական կուսակցական կազմակերպչական կառույցների ձևավորման համար- 63 քաղաքապետարաններում ընտրություններ են տեղի ունեցել։