Այսօր մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 99 -ամյակն է

Այսօր մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 99 -ամյակն է

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս։
Եթե վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:

Շարլ Ազնավուր – ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում էի կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում
Եվ փայփայեցի ես այնքա՜ն հույսեր – այդ պատրանքները հօդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում էի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպե՜լ ու սանձե՜լ,
Ու առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասպառ կանգնել եմ ահա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ «ես»-ն անպաման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրի ժամանակը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ:
Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է , որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավա՜ղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ,
ՈՒ ինձ մնացին արցունքնես քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա: